Ֆուտբոլի մինչև 18 տարեկանների թիմը ընկերական հանդիպումներ կանցկացնի Բուլղարիայում
СпортՀայաստանի ֆուտբոլի մինչև 18 տարեկանների թիմը ընկերական հանդիպումներ կունենա Բուլղարիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 9-ին Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրիլի 10-ին և 12-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում Բուլղարիայի Մ18 հավաքականի հետ: Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Բուլղարիա հետևյալ կազմով.
Դարպասապահներ.
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»,
Բորիս Խաչիկյան, «Ալաշկերտ»,
Պաշտպաններ.
Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»,
Դավիթ Գրիգորյան, «Փյունիկ»,
Արման Ղազարյան, «Բանանց»,
Արսեն Եղիազարյան, «Բանանց»,
Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Մոսկվա»,
Պերճ Պողիկյան, «Փյունիկ»,
Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»,
Կիսապաշտպաններ.
Արամ Խամոյան, «Բանանց»,
Նարեկ Գրիգորյան, «Բանանց»,
Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ»,
Էրիկ Ազիզյան, «Արարատ-Մոսկվա»,
Դավիթ Փարեմուզյան, «Լոռի»,
Մարտին Գրիգորյան, «Գանձասար»,
Սերգեյ Արուտյունյան, «Բանանց»,
Բորիս Չիլինգարյան, «Կապտիվա Սպորտ Բարսելոնա»,
Հարձակվողներ.
Արմեն Հովհաննիսյան, «Արարատ-Մոսկվա»,
Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Մոսկվա»,
Էմանուել-Ներսես Օդեմիս, «Ստադ Նյոն», Շվեյցարիա:
Խաղերը տեղի կունենան Բուլղարիայի ազգային հավաքականների մարզաբազայում: