Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համարում եմ հեղափոխական քայլ․ Գեղամ Հարությունյան
Экономика«Omnia-Tech» ընկերությունը «Multi Group» կոնցեռնի հետ համատեղ Հայաստանում հիմնում է կրիպտոարժույթի՝ բիթքոինի, էթերիումի, դաշի արտադրության աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերման։ Այս ուղղությամբ արդեն արվել են հսակայական ներդրումներ, իսկ առաջիկա երկու տարում «Omnia-Tech» ընկերությունը և «Multi Group» կոնցեռնը նախատեսում են իրականացնել խոշոր տեխնոլոգիական նախագծեր, որոնց շրջանակներում կկատարվի մինչև 2 միլիարդ դոլարի ներդրումներ և կստեղծվեն մինչև 3000 նոր աշխատատեղեր։ Այս տեխնոլոգիական նախագծերին միանալու են աշխարհի 500 ընկերություններ, որոնց թվում են այնպիսի հսկա ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, Amazon-ը և այլն։
Ի՞նչէ բիթքոինը և ինչո՞վ է պայմանավորված նրա տարածումը աշխարհում: Եվ առհասարակ ինչու՞ գնել բիթքոին, եթե կան նյութապես ավելի շոշափելի արժույթներ, թեմայի շուրջ Past.am կայքը զրուցել է «Օլբի Դեվելոփմենթ» ընկերության տնօրեն Գեղամ Հարությունյանի հետ։
-Տարածման նպատակը կարծում եմ՝ միտում ավելի ապահովագրելու մեր վաղվա ֆինանսական միջոցները:Բիթքոինի պարագայում ավելիենքապահովագրված լինում գլոբալ խնդիրներից, տարբեր պետությունների ներքաղաքական, ընդհանուր քաղաքական տեղաշարժերիցև արժույթի տատանումներից:
Գեղամ Հարությունյանը նաև ընդգծեց «Multi Group» կոնցեռնի և շվեդական «Omnia – Tech» ընկերության հետ համատեղ, աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի և տեխնոլոգիական ծրագրերի առանձնահատկությունների մասին․
«Այս ամենի մասին միանշանակ միայն դրական կարող եմ արձագանքել,որովհետև դա տալիս է հնարավորություն նորովի ընկալել մեր հանրապետությունը։ Կրիպտոարժույթի միջազգային շուկայում սա նոր էջ է։ Բացի կրիպտոարժույթի մայնինգից գիտեմ, որ ստեղծվելու են տեխնոլոգիական ծրագրեր։Առաջինը, որ պետք է նշել այն է, որ սա տալու է նոր աշխատատեղեր, նոր մասնագետներ, նոր հայացք դեպի մեր փոքր հանրապետությունը։ Մենք նախկինում չենք ունեցել նման մեծ պրոեկտներ։ Սա նաև նոր հայացք է մեր համար ոչ ավանդական ուղղություն զարգացնելու առումով։ Ինչ վերաբերում է արտասահամանյան խոշոր ընկերությունների հետ համագործակցության մասին, որոնց թվում են Facebook-ը, Google-ը, Amazon-ը, սա իսկապես աննախադեպ կլինիՀայաստանի համար»։