Արոնյանը Բադեն-Բադենում կիսեց 3-5-րդ տեղերը. հաղթեց Կարուանան
СпортՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Բադեն-Բադենի մրցաշարում կիսեց 3-5-րդ տեղերը:
Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 5 միավոր: Նույնքան միավոր հավաքեցին նաև Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը և կիսեցին 3-5-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացնող, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանան, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 5,5 միավորով երկրորդ տեղում է: