«Բավարիան» կերկարաձգի պայմանագրերը առաջատարների հետ
Спорт«Bild»-ը տեղեկացնում է, որ «Բավարիայի» ղեկավարները նոր պայմանագրեր են առաջարկել թիմի կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերիին և Արյեն Ռոբենին:
Երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերը ուժի մեջ են մինչև այս տարվա ամառ:
35-ամյա Ռիբերին այս մրցաշրջանում մյունխենցիների կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 6 գնդակ և երկու արդյունավետ փոխանցում կատարել:
Իսկ 34-ամյա Ռոբենը 7 անգամ գրավել է մրցակիցների դարպասը և կատարել 6 գոլային փոխանցում՝ 30 խաղում: