Սիրիան չպետք է դառնա ՌԴ-ի և ԱՄՆ-ի առճակատման զոհը. Թուրքիայի փոխվարչապետ
Международные новостиԱնկարան չի ցանկանում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առճակատում ունենան Սիրիայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Վաշինգտոնի արձագանքը Սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման մասին լուրը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը, իր թվիթերյան էջում անդրադառնալով ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման դեպքին, դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
Ռուսաստանը հերքել է տեղեկությունները, որոնց համաձայն՝ Սիրիայի զինվորականները քլորով ռումբ են նետել Դումա քաղաքի վրա:
«Լուսանկարներ ու տեսանյութեր կան, որոնցում հստակ երևում է քիմիական զենքի օգտագործումը: Ավելի վաղ այն ևս օգտագործվել է, սակայն ոչ մի քայլ չի արվել: Ռուսաստանը և ԱՄՆ-ը հակասական հայտարարություններ են անում այս միջադեպի վերաբերյալ, ահա թե ինչու կոչ ենք անում միջադեպի համապարփակ և օբյեկտիվ հետաքննություն անցկացնել: