Արցախի ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ОбществоԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլիի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: