Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից երկուսը
СпортԱյսօր կկայանան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերից առաջին երկուսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին տանը կընդունի «Լիվերպուլ»-ին: Այս թիմերի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլ»-ը: Օրվա մյուս խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն արտագնա խաղում կմրցի «Ռոմա»-ի հետ: «Կապտանռնագույններն» առաջին խաղում հաղթել էին 4:1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկու պատասխան հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: