ԱՄՆ-ի առեւտրի հանձնաժողովը հավանություն է տվել Չինաստանից ներկրվող ալյումինե փայլաթիթեղի մաքսատուրքերի սահմանմանը
ЭкономикаԱՄՆ-ի Միջազգային առեւտրի հարցերով հանձնաժողովը հիմնավորված է ճանաչել Առեւտրի նախարարության որոշումը Չինաստանից ներկրվող ալյումինե փայլաթիթեղի համար մաքսատուրքեր սահմանելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 27-ին ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը ավարտեց ԱՄՆ-ի ընկերությունների խնդրանքով 2017 թվականին մարտին սկսած հետաքննությունը` հայտարարելով ալյումինե փայլաթիթեղի չինական արտադրողների նկատմամբ հակադեմպինգային եւ փոխհատուցման մաքսատուրքեր սահմանելու որոշման մասին: Հակադեմպինգային սակագների չափը կազմել է 48,64 տոկոսից մինչեւ 106,9 տոկոոս, իսկ փոխհատուցման մաքսատուրքերի չափը՝ 17,14 տոկոսից մինչեւ 80,97 տոկոս:
Մեկնաբանելով այս միջոցները՝ Չինաստանի Առեւտրի նախարարության Առեւտրային հարցերի կարգավորման վարչության ղեկավար Վան Հեցզյունը շեշտել է, որ Վաշինգթոնը վարում է ոչ օբյեկտիվ հակադեմպինգային հետաքննություն՝ հիմնվելով բացառապես ներքին օրենսդրության վրա եւ անտեսելով միջազգային իրավական նորմերը:
ԱՄՆ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող ընկերությունները 20 տարի առաջ թողել են ցածր ավելացված արժեքով արտադրանքի արտադրողների հատվածը՝ անցնելով ավելի շահավետ ապրանքների արտադրության, ասել է նա, համոզմունք հայտնելով, որ Առեւտրի նախարարության որոշումը չի հանգեցնի համապատասխան ներքին արդյունաբերության ճյուղի վերականգնմանը եւ հարված չի հասցնի ամերիկյան սպառողին:
2016 թվականին Չինաստանից փայլաթիթեղի ներմուծման ընդհանուր ծավալը գնահատվել է 389 մլն դոլար: