Էրդողանը քննադատել է Աֆրինը Դամասկոսի վերահսկողությանը հանձնելու Լավրովի կոչը
Международные новостиԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Անկարան պետք է սիրիական Աֆրինը փոխանցի Դամասկոսի վերահսկողությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Լավրովն ասել էր, որ Մոսկվան հուսով է, որ Թուրքիան կվերադարձնի Աֆրինի վերահսկողությունը սիրիական կառավարությանը:
«Լավրովի մոտեցումը սխալ է: Մենք բոլորից լավ գիտենք՝ ում փոխանցել Աֆրինը: Երբ ժամանակը գա, մենք Աֆրինը կփոխանցենք իր բնակիչներին», - հայտարարել է Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» խորհրդարանական խմբակցության՝ Անկարայում կայացած նիստից հետո: