Եվրոպայի լիգա․ ԲԿՄԱ - «Արսենալ» խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները
СпортԼոնդոնի «Արսենալի» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում կաշխատի Գերմանիան ներկայացնող մրցավարական բրիգադ։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆելիքս Ցվայերը, որին եզրերում կօգնեն Տորստեն Շիֆները եւ Մարկո Աչմյուլերը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արսենալը» ԲԿՄԱ-ին հաղթել էր 4։1 հաշվով, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել էր ծնկի վնասվածք եւ բաց կթողնի պատասխան հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 12-ին Մոսկվայում։