ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցը. ՈՒՂԻՂ
ПолитикаԱզգային ժողովում շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 93 պատգամավոր:
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Ապրիլի 10-ին կայացած նիստում պատգամավորներն ավարտել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկումը: Ապրիլի 11-ի նիստում համաձայնագիրը կդրվի քվեարկության:
Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն ՀՀ վարչապետի և նախարարների պաշտոնակատարները: Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին: