Առանձնակի հաջողությունների հասած երիտասարդները տարկետում ստանալու հնարավորություն կունենան
ОбществоՀայաստանի կառավարության առաջիկա նիստերից մեկում որոշման նախագիծ կընդունվի առանձնակի հաջողությունների հասած երիտասարդներին զինվորական ծառայությունից տարկետում տալու որոշման նախագիծ, որում սահմանված են նաև չափորոշիչները:
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին: «Առաջիկա նիստերից մեկում նախագիծը կառավարության որոշման տեսքով ընդունվելու է: Նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում զինված ուժերում գիտական վաշտ ձևավորելու ուղղությամբ այն նորակոչիկների համար, ովքեր իրենց գիտելիքները կարող են ծառայեցնել զինված ուժերի խնդիրների լուծմանը: