Արմենակյան փողոցում տեղի է ունեցել սիրիական պետհամարանիշով ավտոմեքենայի մասնակցությամբ վթար
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 11-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող «Ռեժինէ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի 658505 սիրիական պետհամարանիշով (վարորդ` Գ.-Հ. Ջ.) և ՊԱԶ մակնիշի 35 LO 186 պետհամարանիշով (վարորդ` Լ. Շ.) ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՊԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան: