ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Թուրքիա
Международные новостиՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ապրիլի 16-ին կայցելի Թուրքիա, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ այցի ընթացքում վերջինս մի շարք հանդիպումներ կունենա Թուրքիայի պաշտոնական դեմքերի հետ: Նրանց հստակ ցուցակն ու անուններն առայժմ չեն հրապարակվել:
Հայտնի է, որ հանդիպումների օրակարգում են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Ստոլտենբերգը մտադիր է նաև քննարկել Աֆրինի գործողությունն ու դրա հետ կապված մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին: