Կոնգրեսականները Թրամփին կոչ են անում պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Международные новостиԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով կոմիտեի ղեկավարները իրենց գործընկերներին կոչ են արել միանալ իրենց նախաձեռնությանը, որը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում ապրիլի 24-ին պատշաճ կերպով հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Իրենց նամակում կոմիտեի առաջնորդներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Թրոտը եւ Դեյվիդ Վալադաոն, ինչպես նաեւ Գուս Բիլիրաքիսը եւ Ադամ Շիֆը նշել են, որ Հայոց ցեղասպանությունը կարեւոր հիշեցում է այն մասին, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է չճանաչված եւ չդատապարտված մնան: Նրանց խոսքով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, «մենք վերահաստատում ենք ապագա վայրագությունները կանխելու մեր հանձնառությունը»:
«Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով մենք պատշաճ հատուցում ենք տալիս վերապրածների հաստատակամությանն ու վճռականությանը, ինչպես նաեւ հայկական արմատներով ամերիկացիներին, ովքեր կշարունակեն ամրապնդել մեր երկիրը», - ասվում է նամակում: