Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումն անընդունելի է եւ չպետք է անպատասխան մնա. Ֆրանսուա Օլանդ
Международные новостиՖրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը France Inter ռադիոկայանի եթերում կողմ է հանդես եկել ցանկացած պատասխանի Սիրիայում քիմիական զենքի օգտագործմանը, այդ թվում նաեւ՝ ռազմական, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քիմիական հարձակում է տեղի ունեցել. դրան պետք է միջազգային հանրության արձագանքը: Ես կաջակցեմ ցանկացած արձագանքի, այդ թվում՝ ռազմական գործողություններին, քանի որ Սիրիայում տեղի ունեցածը բացարձակապես անընդունելի է եւ չպետք է անպատասխան մնա»,- հայտարարել է Օլանդը: