Թրամփը Սիրիային հարվածելու որոշում դեռևս չի կայացրել
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս Սիրիային հարվածելու որոշում չի կայացրել: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների ընթացքում:
«Նախագահը դեռևս այդ որոշումը չի կայացրել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել լրացուցիչ հարցերի՝ հայտարարելով, որ չի ցանկանում այդ թեմայով սպեկուլյացիաների դիմել:
Ավելի վաղ Արևմուտքը պաշտոնական Դամասկոսին մեղադրել էր Հարավային Գուտայում քիմիական հարձակում գործելու մեջ, ինչից հետո Թրամփը զգուշացրել էր հրթիռային հարվածներ հասցնելու մասին: