Յուլիա Սկրիպալը հայտնել է, որ դեռ չի ցանկանում զրուցել ԶԼՄ-ների հետ
Международные новостиԼոնդոնի ոստիկանությունը հայտարարություն է հրապարակել Յուլիա Սկրիպալի անունից, որը հոր հետ միասին թունավորվել էր բրիտանական Սոլսբերիում:
Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, հայտարարության մեջ ասվում է, որ Սկրիպալը ներկա պահին անվտանգության մեջ է գտնվում, սակայն դեռ չի ցանկանում զրուցել լրատվամիջոցների հետ:
Այսօր հրապարակված հայտարարության մեջ Յուլիան նշել է, որ իր հայրը նախկինի պես լուրջ հիվանդ է և որ ինքն էլ դեռ չի ապաքինվել թունավորման հետևանքներից: Ինչպես հաղորդվում է, Յուլիան մեկնաբանել է նաև իր զարմուհու՝ Վիկտորիա Սկրիպալի՝ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցը և խնդրել չգալ իր մոտ:
Հիշեցնենք, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը անհայտ տեսակի նյարդային կաթված առաջացնող նյութով թունավորել էին մարտի 4-ին:
Կատարվածի համար բրիտանական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, որը հերքում է իր դեմ հնչեցված մեղադրանքները: