Հնգյակից ողջ մնացած Ռոզին արդեն 11 ամսական է. տեսեք նրան այսօր (Photo)
LifestyleՄանրամասն` Oratert.site
Երևանում 2017 թ.–ի մայիսի 3–ին ծնված հնգյակից ողջ մնացած միակ աղջիկը` Ռոզին, արդեն 11 ամսական է։
Նրա ծնողները `Վարդանն ու Լուսինեն, Facebook-ում հրապարակել են գեղեցիկ լուսանկարներ` փոքրիկի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 3–ին Երևանում լույս աշխարհ էր եկել հնգյակ` 4 աղջիկ և 1 տղա։
Բայց նրանք խորն անհասության պատճառով (ծնվել են 28-շաբաթականում) ծայրահեղ ծանր վիճակում էին, ու ողջ մնաց միայն աղջիկներից մեկը` Ռոզին։
Նշենք, որ ընտանիքը մինչ այդ ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ միասին: Փոքրիկների լույս աշխարհ գալուց հետո Մայր Աթոռը նրանց էր նվիրաբերել նոր բնակարան։ Երեխաների ծնվելուց հետո նրանց օգնության ձեռք էին մեկնել նաև տարբեր գործարարներ: