Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը
ОбществоՀանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ քամին՝ հարավ-արևմտյան, կլինի 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: