ԵՄ-ն հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ/ժՄՀԻԳ-ի խորհուրդներին
Международные новостиԵՄ-ն անդրադառնալով Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններին հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ժՄՀԻԳ) խորհուրդներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Հույս ունենք, որ Ադրբեջանը ուշադրություն կդարձնի այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ժՄՀԻԳ-ի խորհուրդներին, և ԵՄ-ն պատրաստ է օգնել այդ հարցում»,-նշված է հայտարարության մեջ:
Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:
Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը: