Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են
СпортՇվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»: Մյուս ուղեգրի համար կպայքարեն «Լիվերպուլը» և «Ռոման»:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-25-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 1-ին և 2-ին: