Պեսկովը մեկնաբանել է Telegram-ի արգելափակումը
Международные новостиՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Telegram մեսենջերի արգելափակման մասին դատարանի որոշումը: Նրա խոսքով՝ այս դեպքում օգտատերերի իրավունքների ոտնահարման մասին խոսք չի գնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պեսկովին խնդրել են գնահատել Telegram-ի հասանելիության հետ կապված իրավիճակը՝ նախկինում կատարած հայտարարությունների տեսակետից, որ Ուկրաինայում ռուսական կայքերի եւ սոցցանցերի արգելափակումը խախտում է այդ երկրի քաղաքացիների իրավունքները: «Կա օրենսդրության դրույթ, որը պահանջում է Ռուսաստանի Դաշնության որոշակի ծառայություններին տվյալների որոշակի լրակազմի տրամադրում: Այս պայմանի կատարումը թույլ կտար կոնսենսուսի հասնել, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ նման կոնսենսուսի հասնել, ուստի իրավիճակն ամբողջությամբ, արմատապես տարբերվում է նրանից, ինչի մասին դուք հիշատակեցիք»,- ասել է նա:
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը ապրիլի 13-ին որոշել է Telegram մեսենջերը Ռուսաստանում արգելափակել՝ ԱԴԾ-ին ծածկագրման բանալիները տրամադրելու մերժման պատճառով, ինչը թույլ կտար ընթերցել օգտատերերի նամակագրությունը: