Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ОбществоՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել բուժսարքավորումները:
Այցի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով: