Գերմանիան ցանկանում է մարտական անօդաչուներ ձեռք բերել
Международные новостиԳերմանիան մոտ է Airbus ընկերությունից մարտական անօդաչու սարքերի ձեռքբերման գործարքի ավարտին, գրում է AP-ն:
Շուրջ 900 մլն եվրո արժողությամբ գործարքը, որը ներառում է ուսուցման եւ տեխնիկական սպասարկման ծախսերը, քաղաքական վիճաբանությունների է հանգեցրել Գերմանիայում. մտավախություն կա, որ մարտական դրոնների առկայությունը կարող է երկրին ստիպել մասնակցել արտերկրում հարձակողական ռազմական գործողությունների:
«Ներկայում նպատակն այն է, որպեսզի խորհրդարանը քննարկի (գործարքը) եւ առաջիկայում այն ստորագրվի»,- ընդդիմադիր պատգամավորների հարցմանը գրավոր պատասխանել են Գերմանիայի ՊՆ-ում:
Ակնկալվում է, որ խորհրդարանը համաձայնագիրը հավանության կարժանացնի մայիսի կեսերին: