Մարզիչս ընձի կըսեր շորիկ հագիր, կըսեի` դու քեզի շորիկով կպատկերացնի՞ս, երբ որ դու շորիկ հագնես, ունքերդ պոկես, ես է կենեմ. Մելինե Դալուզյան
LifestyleԵրբ որ ընձի կըսեին աղջիկ, ես կխեղդվեի, կկծկվեի: Մանկուց ես մարդկանց նայելուց չէի ուզե պատկերացնել իրանց սեռը: Ես կարայի տղուն ասեի` դու տղա՞ ես, թե՞ աղջիկ: Սաղ զարմացած նայում էին` ո՞նց կարա էդպիսի հարց տա: Ես չէի ուզե ինչ-որ մարդու վնաս տալ իմ դիմելաձևով:Մարզիչս ընձի կըսեր շորիկ հագիր, կըսեի` դու քեզի շորիկով կպատկերացնի՞ս, երբ որ դու շորիկ հագնես, ունքերդ պոկես, ես է կենեմ:17 տարեկան էի: Աղջկա հետ փաթթվելու համար մարզիչս ընձի ծեծեց: Ըդորից հետո ընձի հա երդում ուտել կուտար, որ ես աղջկա հետ չեմ: Ես ինքնապաշտպանական ռեակցիայով ստիպված սուտ երդումներ կուտեի, որ ընձի փրկեի: Ինքը կըսեր` տեսեք, ստախոս է, րոպեն մեկ սուտ երդումներ կուտե: Ես սուտը չէի սիրե, բայց ստիպված էի պաշտպանվելու համար ստել, որտև ես գիտեի, որ ճիշտը ընձի կրնա սպանե:
Ավելի ճիշտ է ես իմ ապրելովս, իմ երջանիկ էղնելովս իրանց ապացուցեմ, որ ես ըսպես կամ ու ձեզնից ուժեղ եմ, որովհետև ես իմ կյանքս կապրիմ` չխորտակելով ձեր կյանքերը, իսկ դուք` ձեր կյանքը թողած, իմ կյանքս կապրիք ու կուզեք իմ կյանքս խորտակեք:
Նյութի աղբյուրը՝ այստեղ