«Բավարիան» կփորձի գնել «Այնտրախտի» ֆուտբոլիստին, բայց կբանակցի «Ռեալի» հետ
СпортՆոր մրցաշրջանից Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը կլինի «Այնտրախտը» ներկայումս գլխավորող Նիկո Կովաչը:
46-ամյա մասնագետը ցանկանում է իր հետ Մյունխեն տանել ֆրանկֆուրտյան ակումբի հարձակվող Օմար Մասկարելին: Այս մասին տեղեկացնում է «AS»-ը:
25-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է, ում տրանսֆերային իրավունքները մադրիդցիները կարող են գնել 4 մլն եվրոյով:
Նման պարագայում «Բավարիան» ստիպված պետք է բանակցություններ վարի «սերուցքայինների» հետ:
Այս մրցաշրջանում Մասկարելը մասնակցել է 5 հանդիպման: