Մոուրինյոն համաձայն է վաճառել Պոգբային
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ չէ բաժանվել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայից, գրում է Daily Mail-ը:
Այս մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոյի ու Պոգբայի հարաբերությունները սրվել էին, այդ պատճառով պորտուգալացի մասնագետը դեմ չէ նրա հեռանալուն:
Նշվում է, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» կարող են հեռանալ նաեւ ֆրանսիացի Անտոնի Մարտիալը, իտալացի Մատեո Դարմիանը եւ հոլանդացի Դեյլի Բլինդը: