Գեղարքունիքում սկեսրայրը ստիպել է հարսին իր հետ պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել, իսկ տեգրը՝ փորձել բռնաբարել ամուսնու ներկայությամբ
ОбществоԱրտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Նշված մարզի գյուղերից մեկի 16-ամյա բնակչուհի Կ.Լ.-ն իրենց տարածքի Ոստիկանություն հայտնել է որ գյուղի իրենց տանը ամուսնու եղբայրը՝ 28-ամյա Գ. Ն.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ իրեն ծեծի է ենթարկել, մազերից քաշելով՝ մտցրել է ննջասենյակ, գցել անկողնու վրա ու ցանկացել բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Ինքը սկսել է բղավել և բղավոցները լսելով՝ ննջասենյակ է մտել ամուսինը՝ 24-ամյա Գ. Ն.-ն, ով կնոջն ասել է, որ նա պետք է կատարի եղբոր ասածները ու երբ ինքը ընդիմացել է, ամուսինը նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն և քաշել մազերը:
Բարեբախտաբար, 16-ամյա աղջկա ամուսինն ու ամուսնու եղբայրը չեն կարողացել իրենց անասնական կրքին հագուրդ տալ, աղջիկը մեծ դժվարությամբ փախել է տանից:
Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և աղջիկը հետաքննությանը հայտնել է նաև, որ ամուսնու հայրը՝ 51-ամյա Գ.Ն.-ն, իրենց տանը պարբերաբար իրեն ստիպել է իր հետ միասին պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել: