Հնդիկները խմում են կովի մեզը. ահա, թե ինչու (տեսանյութ)
TVՀնդիկների ավանդական կրոնական ուղղությունների ներկայացուցիչները կարծում են, որ քաղցկեղի, թոքախտի, ստամոքսի խնդիրների և նույնիսկ ճաղատության դեմ լավագույն բուժումն՝ ամեն օր առավոտյան կովի մեկ բաժակ մեզ խմելն է: Այս բուժումը վերջին շրջանում շատ տարածված է դարձել Հնդկաստանում: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Հնդիկները հավատում են, որ կովի մեզը փրկություն է շատ հիվանդություններից: Շատերը 12 տարի շարունակ խմում են այս «հյութը» և իրենց լավ են զգում: 42-ամյա Ջայրամ Սինգալն ասում է, որ 30 տարեկանում իր մոտ շաքարախտ է հայտնաբերվել, սակայն միզաբուժության արդյունքում արյան մեջ իջել է շաքարի աստիճանը:
Սակայն ոչ բոոր կովերի մեզն է օգնում, ըստ հնդիկների: Պետք է խմել կույս կովերի մեզը, որը գոյանում է մինչև արևածագը: Որոշ հնդիկ գուրուներ պատրաստվում են սկսել կովի մեզի վրա հիմնված արտադրություն` ատամի մածուկից մինչև կոսմետիկ նյութեր: