ԱՄՆ-ն 3 մլն դոլարի անօդաչու համակարգեր կվաճառի Լատվիային
Международные новостиԱՄՆ-ն Լատվիայի բանակին ավելի քան 3 միլիոն դոլարի AeroVirnment ձեռնարկության RQ-20A Puma մոդելի 3 մարտավարական անօդաչու համակարգ կվաճառի: Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Լատվիա»-ն՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ի անօդաչու սարքերը կուժեղացնեն Ազգային զինված ուժերի վերահսկողության եւ հետախուզության հնարավորությունները»,- նշվում է զեկույցում:
Լատվիայի բանակին AeroVirnment RQ-20A Puma մոդելի երեք տակտիկական անօդաչու սարք կվաճառվի:
Նշենք, որ Բալթյան երկրների առաջնորդների եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է 170 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնություն տրամադրել Բալթյան երկրներին: