Ոստիկանությունում բերման ենթարկվածների թիվը հասավ 80-ի
ОбществоՎարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ժամը 14.00-ի դրությամբ հասել է 80-ի: Այս մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մեր այն հարցին, թե քանի բերման ենթարկված է մինչ այս պահն ազատ արձակվել, ոստիկանությունից դժվարացան պատասխանել, խնդրելով զանգահարել ավելի ուշ:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթներում նշված է, որ վարչական ձերբակալումը անձի ազատության իրավունքի` մինչև 3 ժամ տևողությամբ սահմանափակումն է՝ առանց դատարանի որոշման, որը կարող է զուգորդվել անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր uահմանափակմամբ, եթե օրենքով սահմանված այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակների կատարումը:
Վարչական ձերբակալում կարող է կիրառվել անձի կողմից վարչական իրավախախտման կատարումը կանխելու նպատակով, վարչական իրավախախտում կատարած անձի ինքնությունը պարզելու նպատակով, եթե այլ միջոցներով հնարավոր չէ պարզել անձի ինքնությունը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: