Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջեց նիստը
ПолитикаԱզգային ժողովի «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված նիստն ընդմիջվեց 20 րոպեով:
Հարցի քննարկումը՝ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելը, նրա ելույթը, նրան ուղղված հարցերը, պատգամավորների և խմբակցությունների ելույթներն ավարտվել էին, պատգամավորները պատրաստվում էին քվեարկության: