Անցած տարվա ընթացքում ՌԴ-ն իր քաղաքացիներին ավելի քան 900 միլիոն ռուբլի է տվել՝ ի կատարումն ՄԻԵԴ որոշումների
Международные новостиՌուսաստանի Դաշնությունը 2017թ-ի ընթացքում ավելի քան 900 միլիոն ռուբլի է վճարել ՌԴ քաղաքացիներին՝ ի փոխհատուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ երկրի դեմ կայացված վճիռների:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
«Միայն անցած տարվա ընթացքում մենք քաղաքացիներին վճարել ենք ավելի քան 900 միլիոն ռուբլի»,- ընդգծել է Մոսկալկովան:
Նա շեշտել է, որ հիմնականում որոշումները կայացվել են քրեական դատավարությանն առնչվող գործերով: