Ցուցարարներն Աթենքում ձվեր են նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ
Международные новостиԱթենքում ԱՄՆ դեսպանատան մոտ հակառազմական բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ցույցի մասնակիցները ձվեր են նետում դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ:
Աթենքում ուրբաթ օրվանից սկսած ամեն օր հակառազմական ելույթներ են տեղի ունենում: Այսօր երթը կազմակերպել է կոմունիստական արհմիությունը:
Հանրահավաքն անցկացվում է Սիրիայում նոր իմպերիալիստական հանցագործությունների և ԱՄՆ-ՆԱՏՕ-ԵՄ եռյակի վտանգավոր ծրագրերին Հունաստանի մասնակցության դեմ: Երթն անցկացվում է «Ոչ հող, ոչ ջուր ժողովուրդների մարդասպաններին», «ՆԱՏՕ հեռացիր, ռումբերով և նապալմով դուք ժողովուրդների եք սպանում» կարգախոսների ներքո:
Ցույցի մասնակիցները պահանջում են վերջ դնել Սիրիա ներխուժմանը, փակել Կրետեի ռազմաբազան և ընդհանրապես բոլոր ռազմաբազաները, ցամաքային, ծովային և օդային տարածությունը չտրամադրել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի զինված ուժերին, ՆԱՏՕ-ին դուրս մղել Էգեյան ծովից: