Արա Աբրահամյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
ОбществоՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ հատուկ նիստում 77 կողմ, 17 դեմ ձայներով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:
ՀՀ նոր Սահմանադրության համաձայն վարչապետը համարվում է իշխանության ղեկավարը:
Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը շեշտել է Սերժ Սարգսյանի՝ «ազգային-ազատագրական շարժման մարտիկից դեպի պետության ղեկավարի անցած ճանապարհը»:
Նա նաև նշել է, որ նոր Սահմանադրության համապատասխան վարչապետի պաշտոնին նշանակումը եղավ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում, երբ հասարակությունը լուրջ փոփոխություններ է ուզում: Արա Աբրահամյանը հույս է հայտնել, որ երկրի նոր ղեկավարին կհաջողվի կիրառել իր ողջ քաղաքական փորձառությունը, կազմակերպչական հմտությունները և անձնական որակները՝ ներքին և արտաքին մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար:
Աբրահամյանը նաև հավաստիացրել է, որ հայկական սփյուռքի խոշորագույն կազամակերպության ներկայացուցիչները կշարունակեն ապագայում էլ հուսալի օգնականներ լինել բոլոր լավ գործերում և բոլոր ջանքերը գործադրել սիրելի Հայաստանի բարգավաճման, միջազգային հեղինակության բարձրացման և ազգի միասնականության ամրապնդման գործում: