Կրեմլը հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին. Պեսկով
Международные новостиՌուսաստանը հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ ամենակարեւորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Մոսկվայում հետեւում են Երեւանում ընթացող բողոքի ցույցերին:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր էր հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իսկ ավելի ուշ նրանց միջեւ հեռախոսազրույց էր կայացել:
«Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ, ամենակարեւորը, հույս ունենք, որ ամեն ինչ ընթացել է օրինականության շրջանակներում», - ասել է Պեսկովը: