«Վալենսիան» կարող է վաճառել Ռոդրիգոյին և գնել Յագո Ասպասին
СпортԻսպանական «Վալենսիան» ամառը կարող է փոփոխություններ կատարել հարձակման գծում,- հաղորդում է AS-ը:
Ակումբից կարող է հեռանալ Ռոդրիգոն: Նրա հրաժարագինը կազմում է 120 միլիոն եվրո, սակայն «չղջիկները» պատրաստ կլինեն նրան բաց թողնել 60 միլիոն եվրոյով:
Իսպանացու տրանսֆերով հետաքրքրված է «Աթլետիկոն», որը ֆրանսիացի Անտուան Գրիզմանին վաճառելուց հետո խնդիր չի ունենա գումարի հետ:
Որպես փոխարինող «Վալենսիան» դիտարկում է «Սելտայի» առաջատար Յագո Ասպասի թեկնածությունը: