ՌԴ ՔԿ-ն պատրաստ է Յուլիա Սկրիպալի գործով տեղեկություն տրամադրել Մեծ Բրիտանիային
Международные новостиՌուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն պատրաստ է ՌԴ քաղաքացի Յուլիա Սկրիպալի թունավորման գործով ցանկացած տեղեկություն տրամադրել Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի ՔԿ-ն իր հերթին պատրաստ է Անգլիային տրամադրել անհրաժեշտ տեղեկությունն այս գործով», - ասվում է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական YouTube ալիքում հրապարակված տեսանյութում:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիա Սկրիպալը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։