Կառավարության այսօրվա նիստը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին
ПолитикаԿառավարոթյան ապիլի 19-ի նիստը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ժամի նիստը կսկսվի եւ նշելով, որ այդ մասին լրացուցիչ կհայտնեն:
Ի պատասխան հարցին՝ նիստի ժամը հետաձգելն արդյոք պայմանավորվա՞ծ է ընդդիմության բողոքի ցույցերով, մամուլի ծառայությունից նշեցին՝ «ո՛չ, պատճառը աշխատանքային ժամանակացույցն է»: Կառավարության նիստերը սովորաբար սկսվում են ժամը 11-ին:
Նշենք, որ վարչապետի պաշտոնում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո ապրիլի 19-ին կկայանա կառավարության առաջին նիստը:
Այս պահին կառավարության 3-րդ մասնաշենքը շրջապատված է «Կատարիր քայլ» շարժման մասնակիցների կողմից, որը կազմակերպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: