Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները
СпортԵվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան 10-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակներ գրանցեցին Հայաստանի ներկայացուցիչներ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը, ոչ-ոքի խաղացին Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, իսկ Էլինա Դանիելյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին:
Հայ շախմատիստներից 6-ական միավոր ունեն Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը: Առաջատար Վալենտինա Գունինան ունի 8,5 միավոր:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին: