Արտակարգ դեպք. Պետական համալսարանում երիտասարդ դասախոսը սպանել է իրեն բռնաբարել ցանկացող ուսանողին
LifestyleՄոսկվայի Պետական համալսրանում արտակարգ դեպք է գրանցվել: Տատյանան, ով արդեն 4 տարի դասավանդում էր համալսարանում, մշտապես տարբերվել է իր արտաքին տեսքվ մնացած դասախոսներից: Անգամ ուսանողների շրջանում նա աչքի էր ընկնում ոչ միայն իր բանիմացությամբ, այլ նաև գրավիչ տեսքով: Քանի որ նրա և ուսանողների տարիքային տարբերությունը այդքան էլ մեծ չէր, ուսանողներից շատերը փորձում էին շահել նրա ուշադրությունը, նրան հրավիրում էին ժամադրության, սակայն նա մերժում էր:
Նմանատիպ դեպք տեղի ունեցավ 20-ամյա Սաշայի հետ, ով առաջին իսկ հանդիպումից սիրահարվեց Տատյանային: Տատյանան այդ ամենին լուրջ չէր վերաբերվում, և մշտապես փորձում էր պահպանել դասախոս-ուսանող հարաբերությունները:
Սերը կուրացրել էր Սաշային, և նա ամեն կերպ ուզում էր տիրանալ աղջկան: Եվ ահա մի օր, երբ Տատյանան տուն էր գնում, տղան ավտոմեքենայով փակում է նրա ճանապարհը, մի քանի տղաների օգնությամբ նրան ստիպելով նստեցնում ավտոմեքենան: Տղաները հեռանում են, իսկ Սաշան այդ կերպ փորձում է իրենով անել Տատյանային: Աղջիկը պայուսակից հանում է դանակը (նա միշտ այն իր մոտ էր պահում), հարվածում տղային և փախչում:
Բժիշկները չեն կարողանում փրկել տղայի կյանքը, իսկ Տատյանային այդ օրվանից հետո ոչ-ոք չի տեսնում: