Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել
ОбществоՍեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 12-ից մինչև 18-ը գրանցված երկրաշարժերից 11-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից երկուսը գտնվում է Հայաստանի տարածքում.
- ապրիլի 13-ին, ժամը 06:40-ին, M=0.7, Հրազդան քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք,
- ապրիլի 13-ին, ժամը 17:08-ին, M=1.1, Արտաշատ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք,
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Ապրիլի 12-ին և 13-ին 3 և 4 բալ ուժգնությամբ (2.3 և 3.0 մագնիտուդ) երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, Սարայ քաղաքից համապատասխանաբար 15 կմ դեպի արևմուտք և 6 կմ դեպի հյուսիս-արևելք: Ապրիլի 13-ին Իրանի Խոյ քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) ստորգետնյա ցնցում: Ապրիլի 16-ին Իրանի Մարանդ քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 5 բալ (մագնիտուդ 3.9): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի Սեյսմիկ անվտանգության դեպարտամենտից:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: