Ինձ չի անհանգստացնում այն, որ Ռեալը քիչ է գոլ խփում. Զիդան
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղից հետո (1:1), մեկնաբանել է թիմի խաղը:
«Բեյլի հետ ամեն ինչ նորմալ է: Ես ունեմ 25 ֆուտբոլիստներ և Բեյլը նրանցից մեկն է: Այո նա մեկնարկային կազմում չէր, բայց խաղը սկսեցին այլ ֆուտբոլիստներ, ովքեր մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Շատերն ասում են, թե մենք քիչ ենք գոլ խփում, բայց դա ինձ չի անհանգստացնում: Մենք շատ պահեր ենք ստեղծել վերջին մի քանի հանդիպումների ընթացքում, չնայած դրան քիչ ենք գոլ խփել, բայց պետք չէ կենտրոնանալ այդ փաստի վրա: Մենք լիովին կենտրոնացած ենք «Բավարիայի» դեմ խաղի վրա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Skysports»-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալը» ապրիլի 25-ին կհյուրընկալվի «Բավարիային», իսկ պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 1-ին: