Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը
СпортԵրևանում 4 օրյա պայքարից հետո ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Մինչև 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հատմասնակից մարզիկներն արդեն լքում են Հայաստանը: Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնությունում խաղարկվեց մեդալների 12 հավաքածու, որից 6 թիմային պայքարում: Մեդալային հաշվարկում 5 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը: 4 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով Ռուսաստանի ընտրանին 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը 1 ոսկե ,3 արծաթե ու 6 բրոնզե մեդալով եզրափակեցին ֆրանսիացիները: Մրցաշարի ավարտից հետո սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը մրցաշարի դրոշը հանձնեց Եվրոպայի կոնֆեդեացիայի փոխնախագահին:
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի հաջորդ առաջնության անկցամանը հավակնում են Բուլղարիայի Պլովդիվ և Վրաստնաի Բաթում քաղաքները: