Սիրիացի գրոհայինները հանձնել են զենքն ու սկսել են հեռանալ Դումեյր քաղաքից
Международные новостиՀարյուրավոր գրոհայիններ վայր են դրել զենքն ու սկսել են հեռանալ սիրիական Դումեյր քաղաքից, որն ընկած է մայրաքաղաք Դամասկոսից հյուսիս-արևելք:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, գրոհայինների և նրանց ընտանիքի անդամների տարհանումն իրականացվում է ավեի վաղ կնքված համաձայնության շրջանակներում, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է տեղափոխվել ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ երկրի հյուսիսում:
Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալության տվյալներով՝ հինգշաբթի ընդհանուր առմամբ շուրջ 5000 մարդ պետք է հեռանա քաղաքից:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Դումեյր քաղաքում գործում է «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը, որի գրոհայիններն ավելի վաղ դուրս էին բերվել Արևելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքից:
Նախօրեին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն տեղեկացրել է, որ գրոհայինները Դումեյրում Սիրիայի իշխանություններին են փոխանցել 5 փիքափ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով և զենիթային սարքավորւմներով: