Անգլիայի Պրեմիեր լիգա. «Չելսին» արտագնա խաղում հաղթեց
СпортԱվարտվեց Անգլիայի առաջնության 31-րդ տուրի հետաձգված «Բարնլի»-«Չելսի» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման 20-րդ րոպեին Վիկտոր Մոզեսի փոխանցումից հետո «Բարնլիի» դարպասապահի և պաշտպանի անհամաձայնեցված գործողությունների պատճառով Լոնգը գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» մոտեցավ 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին» և վերջինին զիջում է 5 միավոր:
Այս հանդիպմանը զուգահեռ ընթացող «Լեսթեր»-«Սաութեմպտոն» հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել: