Սպիտակ տունը Մոսկվայի եւ Վաշինգթոնի մերձեցման մի շարք պայմաններ է նշել
Международные новостиԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի հետ հանդիպման ժամանակ մի շարք պայմաններ է նշել, որոնց պարագայում երկու երկրների մերձեցումը հնարավոր կլինի։ Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է «Վեդոմոստի»–ն։
«Դա պահանջում է 2016 թ. ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության, Մեծ Բրիտանիայում քիմիական զենքի կիրառման, Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակի շուրջ մեր մտահոգությունների վերացում»,–նշված է հայտարարության մեջ։
Ապրիլի 6-ին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել 24 խոշոր ռուս գործարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ 15 ընկերությունների նկատմամբ։ Ավելի ուշ ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է պատժամիջոցների նոր շարքի մասին։ Սակայն Սպիտակ տունը հետաձգել է այդ հարցը։