«Մանչեսթեր Սիթին» ռեկորդներ է սահմանել Պրեմյեր լիգայում
СпортՖուտբոլի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Մանչեսթեր Սիթին», Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում 4:1 հաշվով հաղթելով «Վեստ Հեմին», սահմանել է մի քանի ռեկորդ:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն Անգլիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասրցեց 102-ի: Նախկինում Պրեմյեր լիգայում ոչ մի թիմի չէր հաջողվել 100 գոլի սահմանագիծը հատել առաջնության ավարտից 3 տուր առաջ:
«Մանչեսթեր Սիթին» նաեւ դարձավ առաջին ակումբը, որը 100 եւ ավելի գոլ է խփում Պրեմյեր լիգայի 2 մրցաշրջաններում: Մանչեսթերցիները 100 գոլի սահմանագիծը հատել էին նաեւ 2013/14 մրցաշրջանում (102 գոլ 38 խաղում):
Մանչեսթերցիները նաեւ տարան 30-րդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում՝ կրկնելով «Չելսիի» նախորդ տարվա ռեկորդը:
Հիշեցնենք, որ առաջնության ավարտից 3 տուր առաջ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հավաքել է 93 միավոր եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»: