ԱՄՆ-ը պետք է լքի Մերձավոր Արևելքը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Международные новостиԻրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է լքի Մերձավոր Արևելքը, քանի որ ամերիկացիները ոչինչ չեն տվել այդ տարածքներին, բացի անկայունությունից, գրում է РИА Новости գործակալությունը։
Համենեին նաև խոստացել է, որ «ԱՄՆ-ի ոտքը տարածաշրջանում չի լինի»։
«Մենք տեղի բնակիչներ ենք, Պարսից ծոցն ու Արևմտյան Ասիան մեր տունն է, բայց դուք օտարներ եք, հետապնդում եք արատավոր նպատակներ և փորձում խառնաշփոթ տարածել։
Համենեին նաև զգուշացրել է տարածաշրջանային մի շարք երկրների հեռու մնալ Իրանի դեմ դուրս գալուց։
«Նրանք պետք է իմանան, որ եթե դեմ առ դեմ բախվեն Իրանի հետ՝ պարտություն կկրեն»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն իրենց դեմ է տրամադրում Սաուդյան Արաբիային։